Եթե ՀՀԿ-ն երբեւէ ցանկանա քաղաքական հալածանքներ սկսել ԲՀԿ-ի դեմ՝ ումի՞ց կսկսեն՝ «Առավոտի» հարցին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Իմ կարծիքով՝ երբ սկսում ես քաղաքական հետապնդում որեւէ կուսակցության դեմ, չես սկսի հետապնդել այդ թիմի, ասենք, ոչ այդքան ակտիվ երեւացող մի պատգամավորի կամ անձի: Հիմնավորումս այն է, որ քաղաքական հետապնդում չկա, այլապես այլ գործողություններ կիրականացվեին»:
«Առավոտ» օրաթերթ