«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է այցելությունները Գյումրու ծայրամասային թաղամասեր, որտեղ գտնվող վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվում են գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված հարյուրավոր ընտանիքներ: Դիտարկումները ցույց են տալիս, որ առավել անմխիթար և օտարված վիճակում են գտնվում մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքները: Այդպիսի ընտանիքների երեխաները հիմնականում զրկված են ինչպես նախակրթարաններ հաճախելու, այնպես էլ դպրոց կանոնավոր հաճախելու հնարավորությունից, հիմնականում հագուստի, վարձավճարների բացակայության և թերսնվածության պատճառով:
«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած այս տեսանյութը Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ Բուլվարաjինում, իր 4 անչափահաս երեխաների հետ ապրող, միայնակ մայր, Դավթյան Գայանեի մասին է: