Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում պարտվեց առաջատարներից մեկին՝ իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Սերգեյ Կարյակինն ու Մագնուս Կարլսենը առավելության հասան, համապատասխանաբար, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի եւ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Այսօր, եզրափակիչ տուրում Արոնյանը հանդիպում է մյուս առաջատարին՝ Մագնուս Կարլսենին:
Զուգահեռաբար Էյլաթում ընթացող Եվրոպայի 28-րդ ակումբային առաջնությունում Երեւանի «Միկա» կանանց ակումբը 1,5:2,5 հաշվով զիջեց «Յուգրային»: