Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Իգևոր Լևիտինի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ Գյումրու դատարանի մերձակայքում բացվեց ռուսական գրքերի տուն: Վերջինս զուգահեռ կգործի ռուսերենի անվճար ուսուցման կենտրոն:
Ինչպես մեզ հետ զրույցում հաղորդեց ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Գյումրու ռուսական գրքերի տունը Հայաստանի 3-րդ նմանատիպ մշակութային կենտրոնն է, և քանի որ Գյումրին Հայաստանի հանրապետության ամենառուսաշատ քաղաքն է , այս քաղաքում ներմուծված է մոտ 35 հազար գրքերի տեսականի: Այն գրախանութ լինելուց բացի, մշակութային կենտրոն է , որտեղ քննարկվելու են հայ-ռուսական հարբերությունները: Ըստ մեր զրուցակցի, նմանատիպ կենտրոններ բացվելու են նաև մեր հանրապետության տարբեր վայրերում:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանի անունը հայ հասարակությանը հայտնի դարձավ «Պուտին» ակումբների բացման պատմությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև