Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ նախագահ.« ԲՀԿ-ն ՀՀԿ-ի շնորհիվ քաղաքական դեմք ձեռք բերեց» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2012 22:19

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի համոզմամբ` Հայաստանում  ընդդիմությունը սպառել է էներգիան եւ նոր իմպուլսի կարիք ունեն: «ՀԱԿ-ը դեպի զրո է գնում, ժառանգությունը եւս թարմացման կարիք ունի: Ցավոք Դաշնակցությունը , որը հսկայական ուժ է սփյուռքում, Հայաստանում ոչ մի կերպ չի կարողանում տալ այն արդյունքները, ինչը կարելի էր տակ: Սփյուռքում շատ դժգոհ են, բացառիկ դժգոհությամբ են վերաբերում, որ անցած տարիներին Դաշնակցությունը տեղ-տեղ վարկաբեկվեց , տեղ-տեղ գնաց հոսանքին ոչ հակառակ: Բոլոր կուսակցություններն էլ այսօր լճացում են ապրել, բացի Բարգավաճ Հայաստանից: Վերընթացի համար ԲՀԿ-ն պարտական է հանրապետական կուսակցությանը»,- Aravot.am-ին ասաց պարոն Գրիգորյանը:

Նրա խոսքերով.«Հանրապետական կուսակցության  անտեղի հարձակումները  Բարգավաճ Հայաստանին միավորեցին Օսկանյանի շուրջ: Գագիկ Ծառուկյանը, որ անընդհատ տատանումների մեջ էր, կարծես թե,  նույնպես կարծրացավ,  եւ կուսակցությունը կոնսոլիդացվեց ու քաղաքական դեմք ձեռք բերեց»:

Պարոն Գրիգորյանը թերահավատորեն է մոտենում այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ն` ի դեմս Վարդան Օսկանյանի ընդդիմադիր ֆիգուր է ստեղծում.«Հայ ժողովուրդը աչքի է ընկնում բացառիկ ֆանտազիայով… դա բացարձակ հեքիաթի է նման: ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ գնալով ուժեղանում է ատելությունը եւ դրա արդյունքում ոչ մի լավ բան չենք սպասում »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031