Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որդիս օր օրի մոմի նման հալչում է». դարպասեցի կինը հույս է հայտնում, որ մարդիկ նոր կյանքի հնարավորություն կընձեռեն իր հիվանդ որդուն

Հոկտեմբեր 12,2012 20:21

Լուսանկարը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի

Դարպասեցի Թամարա Թորոսյանը արդեն  5 տարի է` չի կարողանում արյան քաղցկեղով հիվանդ որդուն լիարժեք բուժմամբ ապահովել: Այն բանից հետո, երբ որդին` 24-ամյա Սուրեն Ասլամազյանը, ԼՂ Հադրութի շրջանի  զորամասերից մեկում զինծառայության ժամանակ ձեռք բերեց հիվանդությունն ու ժամկետից շուտ զորացրվեց, նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ  ապահովելը մնաց առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին:

Թեեւ Սուրենը պետությունից ամսական երկրորդ կարգի զինվորական հաշմանդամության թոշակ է ստանում, անուամենայնիվ, 33 հազար դրամը այն սահմանն է, որից այն կողմ պետությունն իրեն այլեւս անելիք չի վերագրում:

Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած թոշակն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում. «Ամեն ամիս Երեւանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք: Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի մոմի նման  հալչում է»:

52-ամյա մոր միակ հույսը որդու ` կանոնավոր բուժում ստանալն ու  արյան փոխներարկումն է,  որի արդյունքում արյունը, հնարավորինս փոխարինվելով նորով, ապրելու  հնարավորություն կտա նրան. «Դիմում եմ բոլոր կամեցող մարդկանց, օգնեն, կարողանամ որդուս բուժել, վրան էլ վիճակ չկա, ամբողջ օրը անկողնում պառկած է, չի կարողանում անգամ շարժվել, մարմինը ցավում է, առաջացած բշտիկներն էլ օր օրի մեծանում են»,-ասում է Թամարա Թորոսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Հ.Գ.- 24-ամյա երիտասարդին օգնելու համար հաշվեհամար է բացվել: Թամարա Թորոսյանը հույս ունի, որ մարդիկ անտարբեր չեն գտնվի իր ցավի նկատմամբ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Վանաձոր» մասնաճյուղ, հաշվեհամար`ARM 23 800 27 17 28 40 100
USD – 2380027172840201

EUR- 2380027172840149


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031