Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ թաղամասերում ջուր չի լինի

Հոկտեմբեր 12,2012 19:51

«Երևան Ջուր»ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուղաջյան, Գ.Զոհրաբ, Սիսակյան, Հակոբյանց, Լենինականի, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան փողոցների,

2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Շահումյանի 1-18 փողոցների, Ծերենցի փող. և նրբանցքի, Մեծարենց, Սեբաստիա, Միքայելյան, Օտյան, Մալաթիա, Վանտյան, Տիտով, Ի.Օրի, Հովնաթան, Մարտիկյան, Մանուկյան, Քուչակ, Մ.Գոշ, Շրջանային, Գագարինի, Ոսկանյան, Վշտունի փողոցների,

3. Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի և հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

            «Երևան Ջուր» ՓԲԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել