Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալասանյանի փեսան ու սանիկը դարձան Գյումրու փոխքաղաքապետեր

Հոկտեմբեր 12,2012 19:44

Այսօր կադրային որոշակի փոփոխություններ  են կատարվել Գյումրու քաղաքապետարանում: Նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ճանապարհ դնելով ՕԵԿ-ական փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանին, նրա փոխարեն փոխքաղաքապետ է նշանակել իր քրոջ ամուսնուն` Ռուբեն Սանոյանին, ով նախկինում զբաղեցրել է Շիրակի փոխմարզպետի  պաշտոնը: Իսկ Վարդան Ղուկասյանի հետ հեռացած կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի փոխարեն նշանակել է իր սանիկին` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանին:

Նշենք, որ երբ Վարդան Ղուկասյանը աշխատանքի էր հրավիրել ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին, Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը  Վարդան Ղուկասյանի դեմ բողոք էր ներկայացրել կառավարություն առ այն, որ այդ հաստիքն ապօրինի է,  և դա կհանգեցնի համայնքային միջոցների վատնման:

Հետագայում Գյումրու քաղաքապետարան ստուգումների եկած Վերահսկիչ պալատը ևս փաստեց երկրորդ փոխքաղաքապետի հաստիքի ապօրինի լինելը, սակայն Վարդան Ղուկասյանը գործը ջրեց` գերադասելով  մեկի փոխարեն ունենալ երկու փոխքաղաքապետ: Քաղաքապետարանի  որոշ աշխատակիցների հաշվարկներով,  փոխքաղաքապետի այդ հաստիքի  վրա  անիմաստ ծախսվել է մոտավորապես 30 հազար դոլար , քանի որ նա կաբինետ է  զբաղեցրել, քարտուղարուհի  պահել: Այժմ պարոն Բալասանյանը միգուցե և մեխանիկորեն շարունակեց  պահել Վարդան Ղուկասյանի ստեղծած ապօրինի հաստիքը:

Հետաքրքիրն այն է , որ Սամվել Բալասանյանը հետ է կանչում ժամանակին  Վարդան Ղուկասյանից խռոված ու հեռացած  կադրերին: Օրինակ` քաղաքաշինության բաժնի պետ է նշանակել նախկին պետ Հրայր Կարապետյանին, որին Վարդան Ղուկասյանը մի քանի տարի առաջ դուրս արեց քաղաքապետարանից: Նշենք, որ կրթության բաժնի պետ էլ նշանակվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս Արմեն Նախշքարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների,  Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի մտերիմներից է: Սրանով Սամվել Բալասանյանը հավանաբար իր շնորհակալությունն է հայտնել իր կուսակից ընկերոջը` ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանին` ընտրությունների ժամանակ իրեն քիչ թե շատ սատարելու համար:

Կադրային վերադասավորումները շարունակվում են, սակայն ինչպես մեզ փոխանցեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը,  այս հարցին անչափ զգուշությամբ են մոտենում` խուսափելով կտրուկ քայլերից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HM says:

    Ռեալ իրականությունը՝Բալասանյանների կողմից Գյումրու խժռելն է:
    Գյումրին իր հարազատների սեփականության վերածելը:
    Գյումրի ՞ կաս թե արդեն միֆ ես երազ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031