Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Salisbury Post. «Վերաթարգմանվել է «Մուսա լեռան 40 օրը»

Հոկտեմբեր 12,2012 19:31

«Սալիսբարի փոստ» լրատվականը գրում է՝ թեպետ 2015թ. նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, 2012թ-ը վերածվել է «կոտորած, որի մասին ոչինչ չգիտես» իրազեկության տարի:

Քրիս Բոհջալյանի «Ավազեամորցի աղջիկները» գիրքը բավական հայտնի դարձրեց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ զոհվեց և որը Թուրքիայի կառավարությունը մինչ օրս ձևացնում է, թե չի եղել: Նյու Յորք Վորքշոփ թատրոնում ներկայացվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կարմիր շունը ոռնում է» բեմադրությունը, որի թատերաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը: Վերապրածներին վերաբերող Մարգրետ Աջեմի Ահներթի «Դռան թակոցը» բացառիկ աշխատությունն ի հայտ եկավ այս աշնանը: Իսկ վերջերս Դեյվիդ Ռ. Գոդին հրատարակչությունը ավելի ընդգրկուն և նորովի թարգմանեց Վրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որի թարգմանիչն է Ջեֆրի Դենլոփը: Գրում է լրատվականը 2012թ. ցեղասպանության հետ կապված իրադարձությունների մասին:

Պատմելով «Մուսա լեռան 40 օրը» վեպի բովանդակությունը՝ լրատվականը գրում է, որ Ֆրանց Վերֆելը գրեթե ճշգրտորեն նկարագրել է տեղի ունեցածը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031