Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրով նաեւ ՄԻՊ-ն է զբաղվում

Հոկտեմբեր 12,2012 17:54

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ հոկտեմբերի 3-ին   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  Տավուշի մարզային գրասենյակ  էին դիմել` Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի կապակցությամբ, որն իրականացվում է առանց համապատասխան հասարակական

լսումների և ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով: Ինչպես մեզ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակի  իրավաբան Բենիկ Հարությունյանը,  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  բարձրացված խնդրով դիմել է բնապահպանության նախարարին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին հանձնարարել ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել տեղեկություններ իրավական հիմքերի չպահպանման վերաբերյալ:  Համայնքի բնակիչները ՄԻՊ աշխատակազմի մարզային գրասենյակ  են բողոքել,որ ՀԷԿ-ի կառուցման ժամանակ  խախտվել են Օրհուսի կոնվենցիայի դրույթները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքներում ամրագրված դրույթները: Բնակիչները նաեւ դժգոհել  են, որ հասարակական լսումները կատարվել են  Ենոքավան համայնքում, այն դեպքում երբ կառուցվող «Խաչաղբյուր-2»  ՓՀԷԿ-ի ազդեցությունն ամբողջությամբ տարածվում է Գետահովիտ համայնքի վրա:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031