Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շիլաշփոթ», կամ քաղաքական տարբեր ուժերը «Ազատ դեմոկրատներ»- «Ժառանգություն» խմորումների մասին

Հոկտեմբեր 12,2012 17:07

«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների հարաբերությունները դարձել են վերջին օրերին քննարկվող թեմաներից մեկը: Թե կուսակցություններն ինչ ընդհանուր հայտարարի կգան` ժամանակը ցույց կտա, իսկ թե նրանց միջև ներկայումս տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կունենան ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը երկու կուսակցությունների միջև տեղի ունեցող գործընթացը համարեց «շիլաշփոթ» և նշեց. «Դա նախևառաջ իրենք իրենց մեջ պիտի պարզեն: Եղավ «Ազատ դեմոկրատների» ղեկավարի հայտարարությունը, որով նա ինչ-որ չափով երևի թե պարզեցրեց իրավիճակը, այսինքն՝ հստակորեն արտահայտվեց, որ եթե «ժառանգության» ղեկավարն իր թեկնածությունը առաջադրի, ապա նրանք միանշանակ կսատարեն նրան: Իսկ թե ինչ ներքին ջրեր ու խմորումներ կան, ինձ համար ևս որոշակի գաղտնի քողով պարուրված տպավորություն է թողնում»: Խոսելով ազդեցության մասին, պարոն Դավթյանը նկատեց. «Ընդհանրապես, երբ դաշինքներն ամուր են լինում, միայն կարող են դրական ազդեցություն թողնել քաղաքական դաշտի վրա, քանի որ մարդիկ տեսնում են, որ քաղաքական տարբեր ուժեր կարող են ընդհանուր գաղափարի և նպատակների շուրջ միավորվել: Իսկ ցանկացած անհաջող փորձ բացասական ազդեցություն է թողնում քաղաքական ինստիտուտների կայացման և քաղաքական մշակույթի ձևավորման վրա: Այս առումով երկու կուսակցություների միջև ներկայիս խմորումներն ու որոշակի գզվռտոցը բացասական ազդեցություն են թողնում: Ու ինձ համար անցանկալի են նմանատիպ զարգացումներն ու իրադարձությունները»:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ այս պահին երկու կուսակցությունների միջև տեղի ունեցողը մեկնաբանելը «ոչ կոռեկտ» համարեց ու ասաց, որ դա  ազդեցություն չի թողնում քաղաքական իրավիճակի վրա ու հավելեց. «Ճիշտ կինի, որ բացատրությունն ու գնահատականը իրենք տան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031