Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյան. «Ես վատամարդ եմ լինում, տնօրենը՝ լավամարդ»

Հոկտեմբեր 12,2012 17:05

Այսօր §Նոյյան տապան¦ լրատվական կենտրոնում Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ասուլիս էր հրավիրել §Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի¦ թեմայով: Նա մանրակրկիտ ներկայացրեց իր առաջին օրվանից մինչ օրս կատարած աշխատանքը, նաեւ դրա այն մասը, որը իրեն անհայտ  պատճառներով չի իրականացվել  §Օրերս նախարարն ասաց, որ մենք դուրս ենք գալու թատրոնից: Թե երկուշաբթի օրվանից ի՞նչ է լինելու 86 հոգանոց բալետային խմբի հետագա ճակատագիրը, այս պահի դրությամբ ինձ անհայտ է: Մյուս կողմից ներկայացնում եմ պլաններ, այդ թվում՝ նաեւ նախարարին, նշելով, թե որն է այն բալետային ներկայացումների անհրաժեշտությունը, ինչով պետք է երեւա հայկական բալետի դեմքը, հետո ինչ-ինչ պատճառներով ծրագրերս չեն իրականանում: Գուցե նախարարին հասնում է բալետային խմբի հետ կապված ապատեղեկատվություն… Թատրոնում իրականացրել եմ 7 մեկ գործողությամբ բալետներ եւ անցյալ տարի՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը»: Մեկ տարի աշխատում եմ Պրոկոֆեւի բալետի վրա ու չգիտեմ՝ վերջում ֆինանսավորում կլինի՞, թե՝ ոչ: Ասեմ նաեւ, որ ինչ բեմադրություն էլ որ իրականացրել եմ այստեղ, դրանք արվել են փոքր բյուջեով: Մշտապես հնչում են հարցեր, թե ինչո՞ւ բալետը չի մեկնում հյուրախաղերի: Օրինակ, այս տարվա ապրիլի 8-ին մենք պետք է լինեինք Իտալիայում, բայց հյուրախաղերը չկայացան, չգիտեմ… Թատրոնում 2009 թվականից անցկացվել է գեղարվեստական խորհրդի 3 նիստ, ինչն իմ կարծիքով, ինքնագործ բնույթ է կրում¦:

Պարոն Խառատյանն ասաց նաեւ, որ տխուր վիճակ է բալետի արտիստների կարգուկանոնի մասով. §20 օր արտիստը չի գալիս աշխատանքի, տեղյակ եմ պահում տնօրեն Կամո Հովհաննիսյանին, դե, նա էլ խղճով մարդ է, ասում է՝ ի՞նչ անենք, մեղք ա, հո աշխատանքից չե՞նք ազատի: Եվ նույն պահին հրավիրում է այդ արտիստին: Փաստորեն՝ ես վատամարդ եմ դուրս գալիս, ինքը՝ լավամարդ: Խնդրեմ, սա արդեն կոնֆլիկտ է առաջացնում իմ եւ տնօրենի միջեւ: Երկու օր առաջ էլ կարգուկանոնի առիթով, երբ նախարարին ասացի՝ եթե ձեր աշխատողը 20 օր բացակայի, ինչպե՞ս կվարվեք, տիկին Հասմիկ Պողոսյանը պատասխանեց մեկ բառով՝ կհեռացնեմ¦:

Ի դեպ, Aravot.am-ին Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը  հավաստիացրեց, որ բանակցություններ են ընթանում Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ, ով սիրահոժար համաձայնել է տրամադրել դահլիճ, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի երկոõշաբթի օրը: Հավելեց նաեւ, որ բանակցություններ են ընթանում նաեւ նվագախմբի, երգչախմբի, մենակատարների փորձատեղերի առիթով՝ Ամերիկյան համալսարանի, Երաժշտական ընկերության  ղեկավարության հետ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031