Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի նամակը դեսպանին

Հոկտեմբեր 12,2012 17:01

11.10.2012թ. Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր ընկերների միջոցով փոխանցել է սույն նամակը` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հոֆերմանին, ԶԼՄ-ներով տարածելու համար: Նամակը բանտային փոստով ուղղարկվել է ԱՄՆ դեսպանին:

 ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին

Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի դատապարտյալ Տիգրան Սամվելի Առաքելյանից

Պարոն դեսպան, կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ փաստորեն դիմել են` դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր` ով կամ ովքեր են դիմել:

Պարոն դեսպան, եթե կարելի է` Ձեզ մի քանի հարց ուղղեմ:

1.Ովքեր են դիմել Ձեզ, եւ արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ եւ նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:

2.Պարոն դեսպան, չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարությանը, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:

3.Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը ընտրություններից առաջ:

4.Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ:

Հարգանքներով` Տ. Առաքելյան 12.05.2012.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031