Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին փաստաթղթեր են ուզում «Սիվիլիթասից»

Հոկտեմբեր 12,2012 16:22

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:

Հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել էր փաստաթղթեր, այդ թվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստի արձանագրությունները:

«Սիվիլիթաս» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031