Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում ունեցան Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր:
Նույն օրը Հովակիմ Սրբազանն ու Հայր Խորենն այցելեցին նաև Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հերոնիմոսին: Սրբազան Հայրը Հերոնիմոս արքեպիսկոպոսին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Արքեպիսկոպոսն իր խոսքում նշեց, որ շատ բարձր է գնահատում երկու Եկեղեցիների փոխհարաբերությունները:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ