Հայ և թուրք երաժիշտները վաղը հանդես կգան հատուկ համերգով ` նվագելով Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին և թուրք ջութակահար Ջիհատ Աշքընը հանդես կգան Ստամբուլի «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում:
«Կոմիտասն այս տարածքի առաջին երգահաններից և էթնոերաժշտագետներից է: Նա առաջինն էր, որ հավաքեց անատոլիական երգերը», – թերթին ասել է Ջիհատ Աշքընը:
Կարդացեք նաև
«Ջիհատը համաշխարհային մակարդակի երաժիշտ է: Նա իմ գործընկերն է, ում երաժշտական լեզուն հասկանալի է ինձ: Մենք երկար քննարկումների, փոխզիջումների կարիք չենք ունենում: Մենք նույն ձև ենք զգում», – թերթին պատմել է Շահան Արծրունին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ