Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ծխում ես, ուրեմն լավ տղա ես»

Հոկտեմբեր 12,2012 15:37

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խոսեցին ծխելու հետեւանքով առաջացած հոգեբանական եւ առողջական խնդիրների մասին:

Խուդոյանի ձեւակերպմամբ՝ սխալ է այն տեսակետը, թե ծխելուց հանգստանում են նյարդերը: Իսկ եթե այդպես է, ինչպես շատերն են պնդում, ապա ըստ Խուդոյանի՝ «Ինչպես է հաջողվում, որ երբ իմանում են քաղցկեղով հիվանդ են, անմիջապես թողնում են ծխելը, առանց կախվածություն զգալու: Հարկավոր է ընդամենը մոռանալ ծխելու մասին եւ ոչ մի կախվածություն էլ  չի լինի»:  Ըստ նրա՝ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը, ցավոք, չի գիտակցում ծխելու հետեւանքով առաջացած առողջական խնդիրների լրջությունը: Ծխելը վնասակար է առողջությանը, քանի որ այն կարող է առաջացնել քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտ եւ շատ այլ հիվանդություններ:

«Մարդիկ միայն ծխելը թողնելուց հետո են գիտակցում, թե ինչ հիմարություն էին անում կյանքում, երբ ծխում էին »,-շեշտեց Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ Հայաստանում ծխելու դեմ պայքար չկա, ընդհակառակը՝ եթե ծխում ես, ուրեմն «լավ տղա» ես, հատկապես եթե ծխախոտդ թանկարժեք է, իսկ, օրինակ, Եվրոպայում՝ եթե ծխող ես՝ երկրորդ կարգի մարդ ես համարվում:

Բաղրամյանն էլ հավելեց, որ ծխող մարդը մշտապես թթվածնի պահանջ է ունենում, ինչի պակասի դեպքում  էլ օրգանիզմը թուլանում է՝ առաջացնելով ինֆարկտ, ինսուլտ, տրոմբ, եւ այլն. «Ծխելուց մարդը ներշնչում է մեծ քանակության քիմիական նյութեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր բավականին երկար ժամանակ թողած են եղել  ծխելը, միեւնույն է՝ նրանց օրգանիզմում քիմիական նյութերի նստվածքը պահպանվել է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031