Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը ՀՀ կառավարությանը եւ «Տանգո» ընկերությանը` ՀՀ ԱԳՆ շենքի առուվաճառքից հրաժարվելու հորդորով

Հոկտեմբեր 12,2012 14:44

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի հետևյալ դիմումը

 

«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:

 

Պատմական փորձի և արդի հայկական իրականության ուսումնասիրության հիման վրա Ասոցիացիան համոզմունք է հայտնում, որ Հայաստանում ու Սփյուռքում ապրող և ի պատասխան ցեղասպանության ու դրա կրկնման սպառնալիքի իր անկախ պետությունը կերտող հայ ազգի համար պետականության խորհրդանիշները ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային առումներով նույնացվում են հայոց պետականության հետ: Նման պարագայում լրացուցիչ գործոն է դառնում «ոչ միայն հացիվ» կենսական սկզբունքը, որով նա բազմադարյան պատմության ընթացքում հաշվեկշռել է իր հեռատես պրագմատիզմը: ՈՒստի Հայաստանի պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ազգի հեղինակավոր ներկայացուցիչները կոչված են իրենց գործունեությունն իրականացնելու տվյալ գերակայությունների հաշվառմամբ:

 

Ազգային պետության քաղաքական կենտրոնը խորհրդանշող Հանրապետության հրապարակի կարգավիճակը Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տեսակետից առաջին հերթին զուգորդվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ:

 

Վերը նշվածի հաշվառմամբ` Ասոցիացիան դիմում է.

 

–         «Տանգո» ընկերության սեփականատեր, հայրենասեր և բարերար, հարգարժան պարոն Է. Էռնեկյանին` հորդորելով վերագնահատել իրավիճակն ու հրաժարվել Արտաքին գործերի նախարարության շենքը գնելու և այն հյուրանոցի վերածելու ծրագրից,

–         Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ի դեմս վարչապետ, հարգարժան պարոն Տ. Սարգսյանի՝ չեղյալ համարել Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին որոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031