Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Telegraph. «Անաստաս Միկոյանը խաբել է Կաստրոյին գոյություն չունեցող օրենքով»

Հոկտեմբեր 12,2012 14:24

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հրապարակած արխիվային փաստաթղթերը  ցույց են տալիս, թե 1962թ. Կուբան ինչքան մոտ էր լատինաամերիկյան առաջին միջուկային տերությունը դառնալուն: Այս մասին գրում է «Թելեգրաֆ» թերթը:

Սովետական Միությունը,  ԱՄՆ-ից գաղտնի, 100 միջուկային հրթիռ էր թողել Կուբայում և նախատեսել էին կուբացիներին սովորեցնել դրանց օգտագործման ձևը:

Սակայն դիվանագիտական այցի ժամանակ ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալ Անաստաս Միկոյանը մտահոգվում է Կաստրոյի անկառավարելի վարքից ու նամակ է գրում Մոսկվա, որ պետք է անհապաղ հետ վերցնել ռումբերը:

Նոյեմբերի 22-ին, 4 ժամ տևած հանդիպման ժամանակ, Կաստրոն բարկանում է նման որոշման համար, իսկ Միկոյանը Կաստրոյին խաբում է, թե Սովետական Միությունում օրենք կա, որ այլ երկրների չեն կարող միջուկային զենք տալ:

«Իսկ ե՞րբ եք պատրաստվում վերացնել այդ օրենքը», – հարցրել Կաստրոն: «Կմտածենք», – պատասխանել է Միկոյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031