«ԱՄՆ-ն Օսկանյան Վարդանին անպայման սրընթաց տանելու է գահակալության, եւ մտածել, թե հալածանքներով նրան կոչնչացնես՝ քաղաքական կարճատեսություն է: Օսկանյան Վարդանին կդարձնեք Վարդան Մամիկոնյան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Փետրվարին վճռականորեն նախագահական ընտրությունների գնալու համար նա Սերժ Սարգսյանին առաջարկում է. «Կանգնեցնել այդ հալածանքները, Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել»: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար համախմբել ներքին քաղաքական ուժերը. «Խնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ղեկավարել պառլամենտը՝ քաղաքական միասնության դաշինք ձեւավորելու համար: Գագիկ Ծառուկյանին, որպես տեխնոկրատ, կառավարության գութանի մաճը բռնել տալ, որպեսզի այդ գութանը դառնա վարող տրակտոր»:
«Առավոտ» օրաթերթ