Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը խոստովանում է, որ Լիբիայի պատերազմի արդյունքում կորցրել է 1 մլրդ դոլար

Հոկտեմբեր 12,2012 13:27

Արա Աբրահամյանը Լիբիայում պատերազմի արդյունքում մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի չափով կորուստներ է ունեցել։ Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայց եթե ինքը կորցրել է բիզնեսը, ապա Լիբիայում կորցրել են պետությունը։

«Քաղաքականություն է, մի օր լավ է լինում, մի օր վատ է լինում, տենց ստացվեց։ Բայց որ բանկրոտ եմ, ինչպես գրում են թերթերը, նման բան չկա»,– ասաց նա։

Արա Աբրահամյանը նշեց, որ ինքը լավ հարաբերություններ ունենալով Լիբիայի նախկին նախագահ Կադաֆիի հետ, Լիբիայում հսկայական ներդրումներ է արել։

«Այդ մարդը տեղյակ էր հայ ազգից, մտահոգված էր Հայոց ցեղասանության համար»,– ասաց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը ժամանակին ՀՀ արտգործանախարությանը խնդրել է նրան հրավիրել Հայաստան։

Թերթ.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել