Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանին զարմացրել է Ռոբերտ Քոչարյանի որակը եւ զուսպ չլինելը

Հոկտեմբեր 12,2012 13:16

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ասելիք չունի: Նրա ամբողջ քաղաքական ծրագրերն ավարտվեցին ֆիասկոյով: Անգամ նրա 7 պատգամավորները տարբեր ձեւ են քվեարկում: Վերցրեք ՀԱՊԿ-ի քվեարկությունը: Դուք տեսաք, որ մարզերում Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորում է 3-4 հոգի: Նա հասկացավ, որ այլեւս չունի լուրջ դերակատարություն: ՀԱԿ-ը կմնա պառլամենտում՝ որպես ծայրահեղ ընդդիմություն: Ինչ վերաբերում է Րաֆֆին, այստեղ պարզապես մանկապարտեզ է, լուրջ որեւէ բան չկա»,- այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա վստահեցրեց, որ նախագահական ընտրություններն ավարտվելու են մեկ փուլով եւ Սերժ Սարգսյանը ռեալ մրցակից չի ունենալու:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր հնարավո՞ր է բաց մտնի ընտրություններ՝ Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Այսօր դրա մասին խոսելը, իհարկե, վաղ է: Հասկանալի է, որ գնում է իրավիճակի ուսումնասիրություն, փորձարկումներ են կատարվում: Նման հայտարարություններ, որ հնչեցին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությունը՝ Վարդան Օսկանյանի միջնորդագրի մասին- Հ. Ջ.), վիրավորական արտահայտություններ հնչեցին պառլամենտի, իշխանությունների հասցեին, իր կողմից այդ որակի մեջ մի փոքր անսպասելի էին, որովհետեւ պետք է, որ նա ավելի զուսպ դրսեւորումներ ունենար այդ առումով: Կարծում եմ, ինչքան ավելի շատ  հիստերիա է բարձրացվում, դա որոշ մարդկանց համար նյութ է՝ սեփական եզրակացություններ անելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031