Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:
«Մարսել կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն արդեն իսկ ներկայացվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ: Մենք պատրաստ ենք նաև քննարկելու կոնկրետ համագործակցության ծրագրեր ինչպես Մարսելի քաղաքապետարանի, այնպես էլ առանձին թաղամասերի հետ» է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել Գարո Հովսեփյանին սփյուռքում ծավալող իր գործունեության համար:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի համար` Գարո Հովսեփյանը նշել է, որ Էրեբունի-Երևան տոնը մեծ շուքով նշվում է նաև Մարսելի հայ համայքի կողմից` հայ մշակույթի տանը կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակում:
Կարևորելով ոչ միայն քաղաքների, այլև վարչական շրջանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկկողմանի հետաքրքրությունը մի շարք ոլորտներում համատեղ գործակցության վերաբերյալ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի և Մարսել քաղաքի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է խթանել երկկողմ հասարակական և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը, իրականացնել համայնքների կառավարմանն առնչվող ոլորտների փորձի փոխանակում, ինչպես նաև զարգացնել գիտական ու մշակութային կապերն ու քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:
Շնորհավորելով կողմերին հուշագրի ստորագրման և համագործակցության ամրագրման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Ավան վարչական շրջանի և Մարսելի 13–րդ և 14–րդ շրջանների թաղամասերի միջև կծավալվի ակտիվ ու արդյունավետ գործակցություն և հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ բազմաթիվ ծրագրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն