Հաղթելու վճռականությամբ են «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի եւ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի երեք անդամները մեկնել Չիտա, որտեղ նրանք պետք է մասնակցեն հոկտեմբերի 13-ին «Մեգապոլիս» մարզասրահում մեկնարկող «Դրակա» միջազգային մրցաշարին:
Մրցաշարին մասնակցելու հայտ, բացի կազմակերպիչ երկրից, ներկայացրել են նաեւ Ուկրաինան, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Դաղստանը եւ Չինաստանը: Հայաստանից մրցավայր պիտի մեկնեին Ալբերտ Ղազարյանը` 60 կգ քաշային կարգ, Վլադիմիր Սիմոնյանը` 70 եւ Հրաչ Դարբինյանը`93, սակայն «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վլադիմիր Սիմոնյանը կոտրել է ձեռքը եւ չի մեկնել Չիտա: Ֆեդերացիան նրան փոխարինել է Գարիկ Աբրահամյանով:
Սամվել ՂԱՅԹՄԱԶՅԱՆ