Henaran.am-ի ունեցած տեղեկություններով փոխվելէ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Երեկ երեկոյան արդեն նա ազատության մեջ է եղել:
Տեղեկությունը հասատաեց Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: ”Քննության ընթացքում արդեն իսկ բավականին գործողություններ կատարելուց հետո հավանաբար պարզվել է, որ քննության ընթացքին խոչընդոտելու վտանգն արդեն չկա եւ խափանման միջոցը փոխվել է` ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը”,-Henaran.am-ին փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանի եւ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբայրը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 31-ին` կապված Ախթալայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ Խաչիկյանի և ոմն Բոդոլի` Արսեն Չիչյանի, որը մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետն է, ծեծկռտուք էր տեղի ունեցել: Գործի շրջանակներում կա նաև մեկ այլ կալանավորված` Էդգար Հախվերդյանը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Ոստկանությունից հայտնել էին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր “Մերսեդես Բենս” մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: