Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր քրեական գործ է հարուցվել երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Հիշեցնենք, որ երեկ ջիպ «ԼԻբերտի» մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 54-ամյա Հովիկ Գրիգորյանը, վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արծրուն Մելքոնյանին: Վրաերթի վայրից 300 մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր կայանված «Գազել» 3202 մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը եղել է նշված ավտոմեքենայով, որից իջել է` դիմացի խանութից գնումներ կատարելու նպատակով:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան ոստիկանների հսկողությամբ տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման վայր: Այնտեղ ընթերակաների ներկայությամբ զննելով ավտոմեքենան` հայտնաբերվել է խոշոր չափի գումար՝ 4մլն 933 հազար 400 դրամ: Գումարը քննիչի որոշմամբ առգրավվել է, քննչական բաժին են հրավիրվել մահացածի հարազատները՝ գումարը նրանց հանձնելու նպատակով:
Ըստ shamshyan.com-ի