Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան դե ֆակտո ընդունել է հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբեր 12,2012 11:48

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսին հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատի էր տվել  Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկին եւ շահել դատը: Այսօր ասուլիսում նա ասաց, որ  ինքը օգտվել է Սլովակիայում 2009-ից գործող ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքից, որով  գիտակցաբար մերժողներին 5 տարվա ազատազրկում է սահմանված, իսկ ոչ գիտակցաբար մերժողներին՝ 3 տարվա ազատազրկում:

Պարոն Գրիգորյանի պատմելով` Սլովակիայում Թուրքիայի դեսպանը հոդված էր հրապարակել, որում նշել էր՝  հայոց ցեղասպանության մասին պետք է շատ զգույշ խոսել,  որովհետեւ այն` որպես այդպիսին, կասկածի տակ է առնված ամբողջ աշխարհում: Դեսպանը նաեւ ասել էր՝ պետք է հիշել, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այդ դեպքերի ընթացքում ավելի շատ թուրքեր են մահացել:  Պարոն Գրիգորյանը հոդվածը կարդալուց հետո անմիջապես դիմել է գլխավոր դատախազություն՝ հայցով` պատասխանատվության ենթարկել թուրք դեսպանին.« Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը հանձնարարություն է ստանում գլխավոր դատախազից՝ թուրք դեսպանի նկատմամբ կիրառել պատիժը: Ես էլ պաշտոնական պատասխան եմ ստանում Սլովակիայի ոստիկանության բաժնից, որ նրանք ուսումնասիրել են գործը, բերման են ենթարկել դեսպանին:  Դեսպանն էլ հայտարարել է, որ ինքը օրենքը չի խախտել, որովհետեւ ինքը հայոց ցեղասպանության դեմ ոչինչ չի ասել ու չի կարող ասել: Այսինքն, դե ֆակտո առաջին անգամ թուրք բարձրաստիճան պաշտոնյան, թուրք դիվանագիտության ամենաբարձր ներկայացուցիչը հայտարարում է, որ հայոց ցեղասպանությունը կասկածից վեր է, հակառակ դեպքում մինիմում նվազագույնը 3 տարվա ազատազրկման կդատապարտվեր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031