Հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Վ.-ին:
Արմեն Վ.-ն խոստովանել է, որ ս/թ հունիսից մինչ օրս Երևան քաղաքի տարբեր թաղամասերում, հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կայանված 20 տարբեր «ԲՄՎ X-5» և «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները և առջևի ու հետևի լուսարձակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Վ.-ի կատարած հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն