Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ մշակութային նոր համագործակցության ծրագիր կնքվեց

Հոկտեմբեր 12,2012 11:27

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի  Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ. համագործակցության» ծրագիրը, որի նպատակն է կանոնակարգել 2012-2015թթ. Հայ-ռուսական մշակութային համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ պայմանագիրը վերաբերում է մշակույթի տարբեր ոլորտներին, գործողությունների հստակ ծրագիր է նախատեսված 3 տարիների համար. «Եւս մեկ անգամ մենք վերահաստատում ենք կադրերի պատրաստման որոշակի շարունակականություն Ռուսաստանի հեղինակավոր բուհերում, ծրագիրը չափազանց կարեւոր է»:

«ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ. Համագործակցության» ծրագիրը բաղկացած է 18 հոդվածից, որը կանոնակարգելու է հայ-ռուսական մշակութային համագործակցությունը մշակույթի եւ արվեստի (կինո, թանգարան, գրադարան) ոլորտներում: Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն «ստեղծագործական կոլեկտիվների եւ անհատ կատարողների փոխանակումներին, մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոններին եւ մրցույթներին, բարենպաստ պայմաններ կստեղծեն կերպարվեստի, բեմարվեստի, կինոմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ եւ կրկեսային արվեստի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար,  կաջակցեն համատեղ նախագծերի իրականացմանը՝ կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից համարվող իրադարձություններին եւ միջոցառումներին, փոխադարձության հիման վրա կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ,կողմերը կշարունակեն աջակցել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին: Ռուսական կողմը մշտապես համապատասխան քվոտաներ կտրամադրի ՌԴ ստեղծագործական բուհերում ՀՀ քաղաքացիների ուսուցման եւ վերապատրաստման համար:

ԱնժելաՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031