Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը պահպանում է 3-րդ տեղը

Հոկտեմբեր 12,2012 11:18

Բիլբաոյում ավարտվում է շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարը:
Ութերորդ տուրում բոլոր պարտիաները, այդ թվում՝ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս-Լեւոն Արոնյան, ավարտվել են ոչ-ոքի: Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 10 միավորով պահպանում է դիրքերը երրորդ հորիզոնականում, իսկ մասնակիցները դասավորված են հետեւյալ հաջորդանակությամբ. Ֆաբիանո Կարուանա, Մագնուս Կարլսեն՝ 13-ական միավոր, Լեւոն Արոնյան՝ 10, Վիշվանաթան Անանդ՝ 8, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս՝ 6, Սերգեյ Կարյակին՝ 5:
Այսօր, նախավերջին՝ 9-րդ, տուրում հանդիպում են Կարուանա-Արոնյան, Կարլսեն-Անանդ, Կարյակին-Վալյեխո զույգերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031