Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 28-րդ ակումբային առաջնությունը: Կանանց մրցապայքարին մասնակցում է Երեւանի «Միկան», որի կազմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին (Վրաստան) եւ Աննա Հայրապետյանը:
Ակումբային այս առաջնությունն առանձնանում է կանոնների խստությամբ, որոնցից ուշագրավ են հատկապես երկուսը. տուրերի մեկնարային ժամից ուշանալու դեպքում թիմին գրանցվում է պարտություն, երկրորդ՝ պարտիաներում ոչ-ոքի առաջարկելն արգելվում է մինչեւ 40-րդ քայլը:
Մեր աղջիկները առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել են Ռիշոն լե Ցիոնին եւ ստանձնել առաջատարի դերը: Այսօր երկրորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ