Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը այսօր Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը չի մասնակցելու որակազրկման պատճառով, «Gazzetta dello Sport»-ի հետ զրույցում կանխատեսլե է Հայաստանի հաղթանակը: «Ձեր բախտը բերել է, որ հանդիպում ենք Հայաստանի հավաքականի համար ոչ ամենալավ ժամանակ: Ես եւ Գեւորգ Ղազարյանը որակազրկված ենք, ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը բացակայում է վնասվածքի պատճառով, մեր լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել ֆուտբոլին: Սակայն Հայաստանի հավաքականը պայքարելու է եւ կարող է անակնկալ մատուցել: Ես հաղթանակը 2:1 հաշվով տալիս եմ մեր օգտին», – ասել է Պիզելին: