Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ Գիզիրյանը Վարդան Ղուկասյանի մասին . «13 տարի աշխատելով` էդ մարդն իրոք հոգնել է»

Հոկտեմբեր 11,2012 21:04

Այս մարդը հոգնա՞ծ է

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից համառորեն  փորձում էին իմանալ, թե ո՞րն էր պատճառը, որ  Վարդան Ղուկասյանը ժամկետից մեկ ամիս  շուտ հրաժարական ներկայացրեց, ո՞վ ստիպեց նրան, վերևնե՞րը: «Ես էլ եմ մտածում` ո՞րն էր պատճառը, հարցը ուղղեք պարոն Ղուկասյանին», -խորհուրդ տվեց  մարզպետը:

Երբ լրագրողները  մեջբերեցին Վարդան Ղուկասյանի խորհուրդը, այն է` հարցնել վերևներից, Աշոտ Գիզիրյանը  շարունակեց. «Ո՞ր վերևից, վերև Աստվածն է,  իշխանության առումո՞վ վերևից, գիտեք ինչ, չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանին ինչ-որ մեկը պարտադրել է  կամ ինչ-որ տեղ  ուղղորդել է, որ նա պետք է հրաժարական տա, և ասեմ, որ պարոն Ղուկասյանը ճիշտ է արել, արդեն իսկ կա նորընտիր քաղաքապետ, որը պետք է անցնի իր պարտականություններին, իսկ պարոն Ղուկասյանը որոշել է մի ամիս էլ  ավելի հանգստանա, ի՞նչ է  եղել»: Իսկ հարցազրույցի վերջում,  նորից հիշելով պարոն Ղուկասյանին, գեներալ մարզպետն ասաց. «Վարդան  Ղուկասյանը 13 տարի աշխատելով, էդ մարդը իրոք հոգնել է, 13 տարի նույն քաղաքի քաղաքապետ լինելը իրոք հեշտ չէ , իհարկե շատ պատվաբեր աշխատանք է, բայց և հեշտ էլ չէ»: Նշենք, որ մի քանի օր առաջ Գյումրու տոնակատարության ժամանակ Վարդան Ղուկասյանն  իր վերջին հաշվետու ելույթում նշեց, որ երբեք չհոգնեց աշխատելուց, որքան իր դեմ ուղղված դավերից, «սուտը իր վզովը կախողներից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031