Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 11,2012 20:27

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության Հարավային Կովկասի տնտեսության խթանում ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Իրինա Քաուշին և միգրացիայի և մոնիթորինգի հարցերով փորձագետ Կարինե Սիմոնյանին:

Վերոնշյալ կազմակերպությունը «Միգրացիա և զարգացում» սեկտորալ ծրագրերի շրջանակներում մշակել և ներկայացրել է «Հայաստանում Սփյուռքի ներդրումների ներկա իրավիճակը» ուսումնասիրությունը, որի նպատակը սփյուռքյան ներդրումները դեպի Հայաստան բերելու հնարավորությունների հետազոտումն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց  ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Գերմանիայի Միջազգային համագործակցության  ընկերության որոշ դրույթներ համապատասխանում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին հնարավոր համագործակցության ուղղությամբ, պայմանավորվածություն ձեռքբերվեց հստակեցնել նպատակներն ու անցնել գործնական քայլերի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031