Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ. Դավիթին՝ պայմանական, Տիգրանին՝ 6 տարի

Հոկտեմբեր 11,2012 19:48

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ազատազրկումը չպետք է կիրառել։ Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը կրկնեց առաջին ատյանի դատարանում ներկայացրած իր դիրքորոշումը Դավիթ Քիրամիջյանին պայմանական ազատազրկման դատապարտելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով։
ՀԱԿ երիտասարդներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությանը մեղադրողը համոզում էր, որ վերաքննիչ բողոքները հիմնավորված չեն և չեն բխում գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներից:
Մեղադրողը առաջին ատյանի դատարանի բացթողումն է համարում, որ Արտակ Կարապետյանի պարագայում հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ են 2 անչափահաս երեխաներ:
Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի պատժաչափին` 6 տարվա ազատազրկմանը, ապա մեղադրողը այդ համարժեք է գնահատում նրա արարքին։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ։

«Մեղադրողը շատ ծավալուն կերպով պատրաստել էր նյութ, որը խայտառակում էր թե դատախազությանը, եւ թե դատարաններին »,- դատախազի ելույթն այսպես գնահատեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031