Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզարշավին են պատրաստվում

Հոկտեմբեր 11,2012 19:30

Նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունները  կարող են նախապես հայտագրել, թե որ հասցեում գտնվող  ցուցանակն  են օգտագործելու:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշվեց այսուհետեւ համարակալել  վահանակները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով,  այսուհետեւ կուսակցությունները հայտագրերում պետք է նշեն, որ համարի ցուցանակն են օգտագործելու.« Վահանակների վերաբերյալ հայտերը  ԿԸՀ-ին ներկայացնում են իրավաբանական անձինք:  Նախորդ փորձը ցույց էր տալիս, որ հասցեավորման հետ կապված խնդիրներ էին լինում: Շատ հաճախ  հասցեները   չէին արտացոլում ցուցանակի իրական տեղը:  Հանձնաժողովը որոշակի կոդավորում է օգտագործելու,  թեկնածուները ,ներկայացնելով հայտերը, պետք է նշեն,  որ կոդի տակ ընկած ցուցանակը նկատի ունեն:  Նախորդ անգամ,  երբ չկար այդ համապատասխան համարը նշելու պարտականությունը, ԿԸՀ-ն պարբերաբար զանգահարում էր կուսակցություններին կամ նրանց ներկայացուցիչներին հրավիրում էր հանձնաժողով:  Նախկինում էլ այդ իրավահարաբերությունների  հետ կապված խնդիրներ չունեինք, բայց հիմա ամեն ինչ ավելի հստակ է լինելու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել