Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռոտավիրուսի ինֆեկցիայից մեր երկրում տարեկան 40 երեխա է մահանում

Հոկտեմբեր 11,2012 19:20

Անցյալ տարի մեր երկրում ռոտավիրուսով վարակված երեխաների թիվը հասել է պիկի: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի տվյալներով, այս վիրուսից Հայաստանում տարեկան մոտ 40 երեխայի մահվան դեպք է գրանցվում: Ռոտավիրուսն այն ինֆեկցիան է, որը երեխաների մոտ առաջացնում է փորլուծություն: Տիկին Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսը երեխային ախտահարում է եւ նրա առաջացրած բարդություններից երեխան կարող է մահանալ: Ինֆեկցիայի գաղտնի շրջանը 1-3 օր է, որից հետո ուղեկցվում է ջրային լուծով: Հիվանդության առաջին օրերին երեխայի մոտ բարձր ջերմություն եւ փսխում է առաջանում:

Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստին տիկին Սահակյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ոլորտի այլ մասնագետների ներկայացնելով ռոտավիրուսի առաջացրած բարդությունները, կարեւորեց այս վիրուսի դեմ երեխաների պատվաստումը: Տիկին Սահակյանի խոսքերով, 2011 թվականին գանգատներ ունեցող երեխաների 70 %-ը հոսպիատալացվել են  ռոտավիրուսային վարակի պատճառով. «Խմելու ջրի սանիտարահիգիենիկ պայմանների անընդհատ բարելավման ֆոնին նույնիսկ հնարավոր չէ վերացնել այս հիվանդությունը: Չնայած, որ կրծքով սնուցումը մեր երկրում խրախուսվում է եւ այդ առումով ունենք բավականին բարձր ցուցանիշներ, այնուամենայնիվ մինչեւ 6 ամսական երեխաներն էլ են հիվանդանում ռոտավիրուսով: Երեխան գոնե 1 անգամ հասցնում է վարակվել այս վիրուսով: Առավել ծանր կլինիկական դրսեւորումները 24 ամսական երեխաների շրջանում է լինում»: Մասնագետի ներկայացմամբ, այս վիրուսի պատվաստանյութը անվտանգ է, կողմնակի լուրջ ռեակցիաներ չի առաջացնում, առաջին պատվաստումից հետո երեխայի մոտ թեթեւակի գրգռվածություն եւ ախորժակի կորուստ է լինում:  Այն ընդունվում է բերանային ճանապարհով: Գայանե Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսաի պատվաստումների համար շատ կարեւոր է օրացույցը պահպանել, եւ առաջին դեղաչափը երեխան պետք է մինչեւ 15 շաբաթական ընդունի:

Ըստ մասնագետի, ռոտավիրուսի խնդիրը կա զարգացած եւ զարգացող երկրներում. «Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում տարեկան գրանցվում է 453 հազար մահվան դեպք: Այդ վիրուսի հանդարտ սեզոնը ամառն է, ինֆեկցիան գլուխ է բարձրացնում աշնանը եւ գարնանը ամենապիկին հասնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031