Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի մութ գործարքներից մարզպետ Գիզիրյանը տեղյակ չէ, Սամվել Բալասանյանն էլ այդ մասին կիմանա ռեվիզոր հրավիրելուն պես

Հոկտեմբեր 11,2012 19:12

Այսօր   Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին  քաղաքապետարանի անձնակազմին ներկայացնելու արարողության ժամանակ  լրագրողներից մեկը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից  հետաքրքվեց, թե որքանո ՞վ են իրականությանը համապատասխանում Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե քաղաքապետ Ղուկասյանը նախքան իր հրաժարականը, վերջին շրջանում հապշտապ քաղաքի հողերն էր վաճառում, գույքն էր  քաղաքապետարանի շենքից կրում: Աշոտ Գիզիրյանը բավականին նեղսրտեց այս հարցից, այդուհանդերձ,  պատասխանեց. «Երևի թե դուք ինձ այդ հարցը ուղղում եք, քանի որ մտածում եք, ես ոստիկանության համակարգի նախկին աշխատող եմ եղել , և հիմնականում զբաղեցրել եմ օպերատիվ  աշխատանք, ղեկավար եմ եղել, ես դրա մասին տեղեկություն չունեմ: Այսօր ստանձնում է նոր քաղաքապետը` ի դեմս Սամվել Բալասանյանի , կգա, կաշխատի, երբ որ նմանատիպ թերություն, գույք տանել, ինչ-որ բան հայտնաբերի, մենք դրանով հարց կտանք: Այսօր ես ոչինչ չեմ կարող ասել», -կարճ կապեց մարզպետը:

Սամվել Բալասանյանն էլ մեկ անգամ ևս կրկնեց, որ իր առաջին գործը լինելու է գույքագրումը, որպեսզի հասականան` ի՞նչ ունի համայնքը: «Ստեղծվելու է հանձնաժողով, ըստ որի, կհասկանանք` ի՞նչ ունենք քաղաքում և ի՞նչ ունենք անելու: Կարող է մի հատ կծիկ է, էդ կծիկը պետք է քանդենք, տեսնենք ի՞նչ ունենք, ի՞նչ պակաս տեղեր ունենք, ի՞նչ խնդիրներ կան ծառայությունների, համակարգերի հետ կապված, փորձենք ուսումնասիրել, վերլուծություններ կատարել, եթե հնարավոր է ուղղակի դրանք կամաց-կամաց շտկենք: Ունենք բազում պրոբլեմներ, այս ամենը ռեվիզիա չի կարելի անվանել, որովհետև ես ռեվիզոր չեմ», -ասաց պարոն Բալասանյանը:

Լրագրողները նրան հիշեցրեցին, որ այդպիսի բառ օգտագործել է նախընտրական հանդիպումների ժամանակ: «Ես ասել  եմ դա նմանվում է ռեվիզիայի, ես չեմ ասել` ես ռեվիզոր եմ, գիտեք բառերի հետևից միք ընկեք, բայց ռեվիզիա անող կլինի, կան համապատասխան մարմիններ, որոնք բյուջետային համակարգի հետ ունեն համապատասխան   հարաբերություններ, նրանք կարող են անել, դա Վերահսկիչ պալատը կարող է լինել, դուք դա չգիտե՞ք»,- լրագրողներին հարցրեց Գյումրու նորընտիր քաղաքապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031