Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին երեկ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում հանդիսավոր արարողությամբ շնորհվել է «ՍՊՊՀ պատվավոր դոկտորի» կոչում: Այս մասին հայտնում է «Կոնկրետնո» լրատվականը:
«Մեր գիտնականները հատուկ ջերմությամբ են հիշում Երևանի համալսարանի աշխատակիցների հետ համագործակցության պատմության էջերը և հույսով ու լավատեսությամբ են տրամադրված նոր միջավայրում հետագա համագործակցությունը շարունակելու համար: Բայց այս ամենը առաջին հերթին հնարավոր է, քանի որ կան այնպիսի մարդիկ, ինչպիսին է ԵՊՀ ռեկտորը` պրոֆեսոր Արամ Սիմոնյանը», – ասել է ՍՊՊՀ պռոռեկտոր Իգոր Գոռլինսկին արարողության ժամանակ, որն էլ հանձնել է պատվավոր դոկտորի դիպլոմը:
Արարողության վերջում Արամ Սիմոնյանն ու Իգոր Գոռլինսկին ստորագրել են ԵՊՀ և ՍՊՊՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ