Մամուլում արդեն շրջանառվում է նախագահական ընտրությունների օրը՝ 2013թ փետրվարի 18-ը:
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, համապատասխանո՞ւմ է փետրվարի 18-ը ԿԸՀ հաշվարկների հետ: «Չենք հաշվել դեռ: Ինչպես միշտ, այս անգամ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործառույթը սահմանված կարգով ու չխախտելով ժամկետը կիրականացնի: Իսկ երբ հրապարակվի սահմանված կարգով, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ որ օրն է հայտարարել հանձնաժողովը: Ե՛վ ՀՀ Սահամանադրությունը ե՛ւ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում են այն կարգը, ինչ եղանակով պետք է իրականացվի այդ հաշվարկը : Հիմա յուրաքաչյուրն էլ կարող է նստել նման հաշվարկ կատարել: Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան օրվա հայտարարման ինստիտուտին, ինստիտուտը ինքնանպատակ չէ: Ընտրական գործընթացի հետ կապված կան մի շարք ժամկետներ՝ սկսած ընտրության օրից եւ կան ժամկետներ՝ սկսած ընտրության օրվա հրապարակումից: Այդ ամբողջը մեկ միասնական գործընթաց է , սահմանված կարգով համապատասխան օրը կհրապարակվի՝ երբ է նախատեսվում նախագահական ընտրությունների քվեարկության օր եւ կսահմանվի ժամանակացույց »,- ասաց պարոն Մուկուչյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև