Հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնաց»-ի արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները:
Twitter – ի լոգոտիպ երկնագույն թռչունը հորինել է ծառայության համահիմնադիր Բիզ Սթոունը` նախկին գրաֆիկական դիզայները:
Ամեն օր երկիրը ստանում է Արեգակից այնքան էներգիա, որը կարելի է ստանալ՝ այրելով 550 000 000 000 տոննա ածուխ:
Հարավային Կորեայում արգելվում են ամուսնությունները միևնույն ազգանունը կրող մարդկանց միջև:
Աշխարհի ամենածանր գիրքը գտնվում է Բիրմայում, պատրաստվել է քարից` ունի 730 էջ եւ կշիռը 1400 տոննա է:
Անդրանիկ Ջալալյան