Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան ՌԴ դեսպանին կանչել է ԱԳՆ եւ բացատրություններ է պահանջել

Հոկտեմբեր 11,2012 18:23

Թուրքիայում Ռուսաստանի  Դաշնության դեսպան Վլադիմիր Իվանովսկուն այսօր հրավիրել են Թուրքիայի արտաքին գործող նախարարություն` սիրիական ինքնաթիռում «արգելված բեռի» հարցով բացատրություններ տալու համար: Այս մասին տեղեկացնում է  Reuters-ը` հղում անելով Թուրքիայի  ԱԳՆ-ում իր աղբյուրների վրա:

Սիրիական ինքնաթիռը` Անկարայում

Հիշեցնենք, որ SyrianAir-ի А320 աերոբուսը, որը մեկնում էր Մոսկվայից դեպի Դամասկոս, երեկ ուշ գիշերին կալանավորվել է Անկարայի կողմից` զինամթերքի տեղափոխման կասկածով: Թուրքական օդուժի կործանիչները սիրիական օդանավին ստիպել են գնալ հարկադիր վայրէջքի, քանի որ տեղեկություն են ստացած եղել այն մասին, որ Ռուսաստանից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների համար զենք է տեղափոխվում:

Պաշտոնական բացատրություն, թե այնուամենայնիվ ինչ է եղել օդանավում, չկա: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ինքնաթիռում հայտնաբերվել է հաղորդակցության ինչ-որ միջոց, որն օգտագործվում է ռազմական նպատակներով: Ռուսաստանն ու Սիրիան կտրականապես հերքում են ռազմական գույքի առկայությունը: Սիրիական ավիաընկերությունը պատրաստվում է բողոք ներկայացնել թուրքական կողմի դեմ` Միջազգային ավիացիոն ֆեդերացիային, ինչպես նաեւ համապատասխան արաբական կազմակերպությանը եւ իրավապաշտպան կառույցներին:

Իր հերթին Մոսկվան Անկարայից բացատրություններ է պահանջել միջադեպի հետ կապված: ՌԴ ԱԳՆ-ից վրդովեցրել է այն, թե ինչպես են Անկարայում վերաբերվել այն 17 ռուսաստանցիների հետ, ովքեր եղել են ինքնաթիռում: Նրանց ութ ժամ սպասեցրել են ինքնաթիռի մեջ` առանց սնունդի, իսկ ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը դեպքի մասին տեղեկացել են մամուլի միջոցներից:

Ինչպես հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները` Կրեմլը կարիք չունի ուղեւորատար ինքնաթիռներ օգտագործել` Սիրիային զինամթերք հասցնելու համար: ՌԴ-ն շարունակում է կատարել իր պարտավորություններ, որոնք նախատեսված են Դամասկոսի հետ կնքված ռազմական պայմանագրով, որը կնքվել էր մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիան:

lenta.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031