Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արփի և Գլաձոր գյուղական համայնքներում տեղի կունենան վերաքվեարկություններ

Հոկտեմբեր 11,2012 17:18

Հոկտեմբերի 14-ին տեղի կունենան Վայոց Ձորի Արփի և Գլաձոր գյուղական համայնքների ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ: Այս երկու համայնքներում գյուղապետերի սեպտեմբերի 23-ի հերթական ընտրություններն անվավեր էին ճանաչվել:

Ընտրական օրենսգրքի համաձայն` hամայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում, քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Ընդ որում, թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

Այսպիսով, Արփի համայնքում կվերաքվեարկվեն ՀՀԿ անդամներ` գործող գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը և Գագիկ Հովսեփյանը: Առաջինն առաջադրված է կուսակցության կողմից, երկրորդը` ինքնաառաջադրման կարգով:

Գլաձորում կվերաքվեարկվեն գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Անդրանիկ Մարտիրոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված տվյալների համաձայն, Արփի համայնքում սեպտեմբերի 23-ի քվեարկության նախնական արդյունքներով գործող գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը և Գագիկ Հովսեփյանը համապատասխանաբար ստացել էին 347 և 344 քվեներ:

Գլաձորում գործող գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը ստացել էին 587-ական քվեներ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031