Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է ՀԷԿ-ի ներկայացուցիչը

Հոկտեմբեր 11,2012 16:48

 

Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.

1.                  «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը որևէ առնչություն չունի «Քարեվարդ» ՍՊԸ-ի հետ:

2.                  «Մեգաէներջի» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի հետ:

3.                  «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը գործում է ոչ թե 5 տարի, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ 3 տարի՝ 2009թ. սեպտեմբերից:

4.                  «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ն իր գործարկման սկզբից ապահովված է եղել ձկնուղով, որը, սակայն, շարքից դուրս է եկել գետի վերջին վարարման պատճառով:

5.                  ՀԷԿ-ի անձնակազմը արդեն իսկ սկսել էր ձկնուղու վերականգնման աշխատանքները, սակայն, որոշ բնապահպանների կողմից ՀԷԿ-ի արգելապատնեշները /шлюзы/  անհեռատեսորեն բարձրացնելու հետևանքով վարարած ջուրը վնասել է կիսաշեն ձկնուղին:

6.                  Ամեն դեպքում մենք պարտավորվում ենք հնգօրյա ժամկետում ամբողջությամբ վերանորոգել և վերագործարկել խնդրո առարկա ձկնուղին:

 

Տաթևիկ Ավետիսյան

 

«Քարեվարդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել