Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողները` Օսկանյանի «գործի» մասին

Հոկտեմբեր 11,2012 16:24

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերիհայտարարությունը Վարդան Օսկանյանի «գործի» մասին, որը ներկայացնում ենք ստորև:

«Ստրասբուրգ, 11.10.2012 – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի համար զեկուցող Աքսել Ֆիշերը (Գերմանիա EPP/CD), այսօր իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի կողմից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդեպ վիճահարույց քրեական մեղադրանքով խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու փաստի կապակցությամբ:

«Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»,- ընդգծել է պարոն Ֆիշերը:

«Եթե հիմնավորվեն այդ պնդումները, դա կնշանակի հետընթաց քայլ քաղաքական խնդիրների կարգավորման հարցում անցած մեկ ու կես տարիների ընթացքում արձանագրված դրական միտումից: Ուստի ես գրել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով հստակեցնել մեղադրանքը, ինչպես նաև այն հիմքերը, որի հիման վրա խորհրդարանը համաձայնել է զրկել պարոն Օսկանյանին անձեռնմխելիությունից»,- եզրափակել է զեկուցողը»:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ըստ zham.am-ի տեղեկությունների, ևս պատրաստակամություն է հայտնել ստորագրել հայտարարության ներքո, սակայն, քանի որ նա պաշտոնապես այլևս Հայաստանի հարցերով համազեկուցող չէ, նրա ստորագրությունն առկա չէ հայտարարության տեքստի ներքո:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031