Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսգիշերին հրավառությունները դեռ շարունակվում են

Հոկտեմբեր 11,2012 16:22

Կեսգիշերին եւ դրանից հետո էլ ականատես ենք լինում հրավառությունների, թեև դրանց կիրառումը ժամը 23:00-ից հետո արգելվում է:

Իմ հեռախոսը ֆիքսել է ժամն ու օրը, երբ ես նկարահանել եմ կեսգիշերային հրավառությունը՝ 23:55 րոպեին:

Հրավառությունների անցկացման միայն ժամը չէ, որ մտահոգում է:

Դրանք հատկապես բնակելի շենքերի հարեւանությամբ իրականացնելը վտանգավոր է:

Ամեն անգամ, երբ հրավառություն է լինում մեր շենքի մոտ, հիշում եմ` ինչպես մի քանի տարի առաջ Նոր տարվա գիշերը հրավառության հետևանքով մեր շենքի բնակիչներից մեկի տան վարագույրն այրվել էր: Բարեբախտաբար տան անդամները վնասվածքներ չէին ստացել:

Իհարկե, գեղեցիկ են հրավառությունները, բայց տգեղ և տհաճ է դրանց իրականացումը` հասարակական կարգը խախտելով և բնակիչներին անհանգստացնելով:

Արփինե Արզումանյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031