Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողը մտահոգված է Օսկանյանին ներկայացված «վիճելի մեղադրանքների» առիթով

Հոկտեմբեր 11,2012 15:59

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը

Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը մտահոգություն է հայտնել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան «վիճելի քրեական մեղադրանքներ» առաջադրելու առիթով:

«Սա խորը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պնդումների լույսի ներքո, թե մեղադրանքն առաջադրելու գործում դեր են խաղացել քաղաքական շարժառիթները»,-  ընդգծել է Ակսել Ֆիշերը:
«Այս մեղադրանքները կարող են նահանջ նշանակել քաղաքական կարգավորմանն ուղղված այն դրական միտումներից, որոնք նկատում էինք Հայաստանում մեկ ու կես տարվա ընթացքում: Ես նամակ եմ ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով նրան հստակեցնել մեղադրանքները, ինչպես նաեւ Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշման հիմնավորումները»,- հայտարարել է Ակսել Ֆիշերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031