Ադրբեջանը, որը չունի արտագաղթածների համայնք ու ոչ էլ տնտեսական հետաքրքրություններ ԱՄՆ-ի արևմուտքում, մի քանի տարի առաջ Լոս Անջելեսում հյուպատոսություն է բացել, որպեսզի սկսի կռիվ անել ամերիկահայերի հետ: «Հերալդ օնլայն» թերթում գրել է ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Սեդրակյանը:
Ադրբեջանը քինոտ քարոզչություն է անում, որպեսզի պայքարի ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող կարևոր համայնքի դեմ, ինչպես օրինակ՝ վերջերս Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի անունից հրապարակված «Հայերը պարտվել են պատերազմը» հոդվածը:
Մի քանի կասկածելի վիճակագրություն մեջբերելը կոչված էին ստուգելու Հայաստանի խոցելիությունը, բայց ադրբեջանցի հյուպատոսին չի հաջողվում ըմբռնել, թե որոնք են Հայաստանի հզորության հիմնական արմատները: Գրում է հոդվածի հեղինակն ու ասում, որ մեր ցավոտ պատմության շնորհիվ մենք վաղուց դարձել ենք համաշխարհային ազգ՝ համաշխարհային հետքերով, ու որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ Հայաստանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում համայն աշխարհի հայությունը կհամախմբվի ու կմնա միավորված` սկսած Հալեպից վերջացրած Սան Պաուլոյով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև