«Առավոտ» օրաթերթը եւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորությամբ ս/թ. հոկտեմբերի 21-ին «Արենա» մարզահամալիրում (Մաշտոցի 8) կազմակերպում են բոուլինգի անհատական առաջնություն՝ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների միջեւ:
Առաջնության կազմակերպման նպատակը առողջ ապրելակերպը նաեւ լրատվական դաշտում տարածելն ու արմատավորելն է:
Մասնակցության համար հայտերը ներկայացնել Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա՝ նախագահ Յուրի Ալեքսանյանին (Աբովյան 9, 1-ին հարկ):
Կարդացեք նաև
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19: Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն միայն ԶԼՄ-ների հաստիքային աշխատակիցները:
Հայտերն ընդունվում են տվյալ լրատվամիջոցի բլանկով, որում նշված պետք է լինեն հայտավորվող մասնակիցների անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը:
Հայտը պետք է հաստատված լինի տվյալ ԶԼՄ-ի ղեկավարի ստորագրությմբ եւ կնիքով:
Առաջնությունը մեկնարկելու է ժամը 12.00-ին:
Հաշվառումն ավարտվելու է ժամը 11.30-ին: Ժամանակին չներկայացողները, անկախ ընդունված հայտից, առաջնությանը չեն մասնակցի:
«Առավոտ» օրաթերթ