Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կհեռախոսաֆիկացվի Սպիտակի նորակառույց Վարպետաց թաղամասը

Հոկտեմբեր 11,2012 14:12

Սպիտակ քաղաքի մի շարք քաղաքացիներ Aravot.am-ին իրենց մտահոգությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ իրենք, ապրելով տնակային պայմաններում, ունեին քաղաքային հեռախոսահամարներ, այնինչ աղետի գոտու վերակառուցման պետական ծրագրի շրջանակներում նոր բնակարաններ ստանալուց հետո իրենք միչեւ այժմ չունեն քաղաքային հեռախոսահամարներ:

Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին, որ ժամանակին, երբ նոր՝ Վարպետաց թաղամաս են տեղափոխվել,  իրենց տեղեկացվել է, թե կարող են պահպանել նախկին հեռախոսահամարները, և բնակիչները երկու տարի շարունակ վճարել են այդ հեռախոսահամարների ամսական վարձավճարները, բայց դեռ թաղամասը հեռախոսաֆիկացված չէ:

Aravot.am-ը այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստացավ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանից: Նա Սպիտակի քաղաքացիներին տեղեկացրեց. «Եթե նոր բնակարանները կառուցվեին տնակների նույն աշխարհագրական վայրում, ապա քաղաքացիների նույն հեռախոսահամարները կպահպանվեին: Բայց քանի որ նոր բնարականները կառուցվել են այլ վայրում, ապա այդ դեպքում ընկերությունը պարտավորված կլիներ հեռախոսաֆիկացնել տարածքը: Ընկերությունը տարածքը հեռախոսաֆիկացնում է  աշխարհագրական սկզբունքով: Իսկ ըստ ժամանակացույցի՝ այդ աշխարհագրական վայրը դեռ ընդգրկված չէ ծրագրում»:

Ա. Բեղլոյանը քաղաքացիներին խնդրեց, որպեսզի նրանք դիմեն ընկերությանը և ներկայացնեն կոնկրետ հեռախոսահամարները, որպեսզի ձեռնարկեն համապատասխան քայլեր, և տրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031